09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

«Շանթ-2018». ՀՀ ԱԳՆ-ն պայմանական իրավիճակը ներկայացնում է միջազգային կառույցներին

«Շանթ-2018». ՀՀ ԱԳՆ-ն պայմանական իրավիճակը ներկայացնում է միջազգային կառույցներին

ՀՀ ողջ տարածքում մեկնարկած «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երկրում տիրող պայմանական իրավիճակը Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է միջազգային կազմակերպություններին ու ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախարարության կողմից գրվում են հայտարարությունների տեքստեր, որոնք պայմանական կերպով ուղարկվում են տարբեր միջազգային կառույցների: Այնպիսի հայտարարություններ, որոնք կգրվեին իրական պատերազմական իրավիճակի դեպքում: Երեկ գիշերը ԱՄՆ-ում մեր երկրի դեսպանն է պայմանականորեն աշխատանքի կանչվել»,- ասաց նա:

Զորավարժությունների շրջանակում մշակվել են հայտարարությունների երկու տեքստեր՝ ՀՀ-ում տիրող իրավիճակի հետ կապված: Դեսպաններ են կանչվել նախարարություն, ովքեր տեղեկացվել են իրավիճակի սրման ու ՀՀ դիրքորոշման մասին: Պայմանական հայտարարության տեքստերից մեկն էլ կհրապարակվի Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակում:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է ևնպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության ևագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստությանպատրաստականության բարձր աստիճաններիբերման ունակության վերստուգմանըփոխգործակցության և գործողություններիներդաշնակության մակարդակի բարձրացմանըՀաշվի առնելով Հայաստանի շուրջ ևմերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունըզորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապեսհամապատասխանեցված են իրականությանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: