09.24.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

«Սա յուրովի դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»․ Նորայր Նորիկյան

«Սա յուրովի դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռ հնարավորություն և առիթ կլինի անդրադառնալու ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության բովանդակությանը, սակայն ինձ ուղղակի սթափեցրեց այն հանգամանքը, որ մեր երկրում, փաստորեն, ոչ միայն հնարավոր է գաղտնալսել ԱԱԾ տնօրենին, այլև՝ հրապարակել այն:
     Կարծում եմ, որ սա լրջագույն սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար:
     Ստացվում է, որ կան մարդիկ կամ ուժեր, ովքեր հասանելիություն ունեն ՀՀ կարևորագույն մարմիններ և կարող են ձեռք բերել, տիրապետել և տնօրինել ցանկացած տեղեկատվություն:
     Այլ կերպ ասած, սա յուրովի դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
     Չեմ բացառում, որ գաղտնալսումն իրականացված լինի նաև այլ, ավելի հզոր երկրի կամ երկրների տարբեր մարմինների կողմից և հրամցված լինի շահագրգիռ շրջանակներին, ովքեր հայտնի քրեական գործերի շրջանակներում մեղադրվում են կամ կարող են մեղադրվել:
     Գտնում եմ, որ իշխանությունները պետք է հետևողականորեն իրականացնեն քայլեր՝ բացահայտելու, թե ու՞մ կողմից է իրականացվել գաղտնալսումը և ի՞նչ նպատակով:
     Նախևառաջ այս ամենը պետք է Նիկոլին՝ լրջագույն հետևությունների հանգելու համար…»։

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: