11/21/2018

Մարտի 1-ի գործով ՀՔԾ պետի համար «շատ կարևոր վկա» Սերժ Սարգսյանը չի հարցաքննվել

Մարտի 1-ի գործով ՀՔԾ պետի համար «շատ կարևոր վկա» Սերժ Սարգսյանը չի հարցաքննվել

Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի հարցաքննվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու հարցը քննիչը պետք է որոշի։
 
«Մինչ այս պահը նպատակահարմար չի գտել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն»,- ասաց նա:
 
ՀՔԾ պետը նշեց, որ Սերժ Սարգսյանին համարում է «շատ կարևոր վկա»:

«Շատ կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ, մի ստիպեք ինձ գաղտնիք բացել»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

aysor.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: