09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Ադրբեջանը գնդակոծում է Տավուշի Բաղանիս գյուղը

Ադրբեջանը գնդակոծում է Տավուշի Բաղանիս գյուղը

Արդեն շուրջ մեկ շաբաթ է` ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի Բաղանիս գյուղն ու միջպետական ճանապարհի հարակից հատվածը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ ի տարբերություն նախորդների, Հայաստանի նոր իշխանություններն այս հարցով նույնիսկ չեն էլ հետաքրքրվել։ Հանրությունն էլ նոր իշխանությունների նման գործելակերպը չի քննադատում։

«Ոչ մի խոսք սահմանամերձ գյուղի անվտանգությունն ապահովել անկարող իշխանությունների մասին։ Ինչքան առաջ ամեն կրակոցը դառնում էր բուռն քննարկումների ու իշխանություններին քլնգելու թեմա, այնքան կատարյալ անտարբերություն է հիմա»,- ասում է գյուղապետը։

Նարեկ Սարգսյանի խոսքով` սեպտեմբերի 2-ից ի վեր գյուղը գրեթե ամեն օր կրակի տակ է։

armeniasputnik.am


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: