09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

ԱԺ-ն ընդունեց Հայաստանի և Տաջիկստանի ուսումնական հաստատությունների դիպլոմների փոխճանաչման օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց Հայաստանի և Տաջիկստանի ուսումնական հաստատությունների դիպլոմների փոխճանաչման օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչելիության, համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Այն ընդունվեց սեպտեմբերի 12-ի նիստում:

Կողմ քվեարկեցին 89 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ չկար:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր, որ համաձայնագրով  ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների ավարտական վկայագրերը, դիպլոմները: Կողմերը գիտության և կրթության ոլորտում ակտիվ համագործակցելու նպատակով ստանձնում են մի շարք պարտավորություններ, փոխադարձաբար ճանաչում են հիմնական, միջնակարգ կրթության վկայագրերը, նախնական մասնագիտական և արհեստագործական կրթության մասին վկայագիրը և ներդիրը, ստացած կրթության ծավալը և բովանդակությունը արտացոլող ակադեմիական տեղեկանքը, բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմները:

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: