09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

Ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

Տավուշի մարզի ուղղությամբ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այսպիսի իրավիճակներում մեր գործողությունների մեխանիզմը հստակ է. առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ներն ու դեսպանները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից»,- նշեց Բալայանը:

Տիգրան Բալայանի խոսքով՝ ադրբեջանական ոտնձգությունները շարունակական բնույթ են կրում, ինչը նրանց ապակառուցողական կեցվածքի հետևանքն է:

«Ադրբեջանը մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: