11/21/2018

«Շանթ-2018». Զորավարժությունը դինամիկ է. իրավիճակը փոփոխվում է ամեն 5 րոպե պարբերականությամբ

«Շանթ-2018». Զորավարժությունը դինամիկ է. իրավիճակը փոփոխվում է ամեն 5 րոպե պարբերականությամբ

Հայաստանում անցկացվող «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը դինամիկ է, իսկ իրավիճակը փոփոխվում է ամեն 5 րոպե պարբերականությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Զորավարժությունը շատ հետաքրքիր ընթացք ունի: Որոշ հմտություններ ու գիտելիքներ են ձեռք բերվում, որոշումներ են փոխվում: Ամեն 5 րոպե պարբերականությամբ նորամուծություններ են լինում իրավիճակի փոփոխության առումով»,- ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ զորավարժությունների անցկացման ընթացքում արդեն որոշակի խնդիրներ են արձանագրվել, որոնք վերլուծության ենթարկելուց հետո ամփոփ կներկայացվեն:

Համապետական նշանակության ,Շանթ-2018ե զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: