11/19/2018

Սիրիա մեկնող զինվորականները հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու. Դավիթ Տոնոյան

Սիրիա մեկնող զինվորականները հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու. Դավիթ Տոնոյան

ՀՀ զինված ուժերի՝ Սիրիա մեկնող անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը:

«Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության ապահովման անձնակազմ է ներգրավված լինելու: Շուրջ 100 հոգի: Այդ հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է մեր ազգային շահերից»,- ասաց Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: