11/19/2018

ԱԱԾ-ն և ոստիկանությունը կատարել են վարչապետի հրահանգը, սակայն տեղեկություններ դեռ չեն հրապարակում

ԱԱԾ-ն և ոստիկանությունը կատարել են վարչապետի հրահանգը, սակայն տեղեկություններ դեռ չեն հրապարակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանձնարարականից հետո անմիջապես գործողություններ են իրականացվել, «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ահարոնյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ հրապարակման ենթակա տեղեկության դեպքում այն կտրամադրեն:

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ևս «Ազատության»-ը փոխանցեց, որ առայժմ հրապարակման ենթակա տեղեկություն չկա:

Երեկ համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։

Ժամեր անց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Երեկ Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու ժամ տվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ զինաթափելու օլիգարխների թիկնազորներին:

ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստի առթիվ հարուցվել է քրգործ։ Քննչական կոմիտեն այսօր գործն ընդունել է վարույթ։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: