09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում. ընկերության հայտարարությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում. ընկերության հայտարարությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: Այդ մասին ընկերությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով համացանցում հայտնված՝ ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրության գաղտնալսման վերաբերյալ լուրերին, թե ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարող էր գաղտնի ձայնագրել, քանի որ ՀՔԾ պետի հեռախոսահամարն այդ ընկերությանն է պատկանել:

«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները:

Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,-ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարության մեջ:

vesti.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: