09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Եթե դա է խաղի կանոնը, բոլորս հագնենք կամուֆլյաժներ և իրականացնենք հեղափոխության ինչ-որ մի անհասկանալի փուլ. Զոհրաբյան

Եթե դա է խաղի կանոնը, բոլորս հագնենք կամուֆլյաժներ և իրականացնենք հեղափոխության ինչ-որ մի անհասկանալի փուլ. Զոհրաբյան

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ընտրարշավից տպավորություն ունի, թե սկսել է հեղափոխության երկրորդ գործընթացը։

«Երբ հայտարարվում է, թե մենք սպիտակ ենք, մնացածը՝ սև, ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները պետք է լինեն հասցեական, որպեսզի մենք հասկանանք, թե ով է սևը։ Ինձ համար իմ երկրում չկան սևեր ու սպիտակներ, և տպավորություն է, թե մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ ականատես ենք լինում հեղափոխական հերթական մոբիլիզացիայի», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Դավթաշենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, փոխանցում է «Այսօր»-ը:

Պատգամավորի կարծիքով՝ անհավասար իրավիճակ է ստեղծվել՝ ինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, բայց դրան զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։

Թեկնածուի խոսքով՝ նման քարոզչություն չի կարող լինել և այսպես շարունակվելու դեպքում պետք է «Երևանի ավագանու ընտրություններ» անվանումը դնել մի կողմ ու հայտարարել մրցույթ, հագնել կամուֆլյաժ և գնալ դեպի հեղափոխություն։

«Ձեր իրավական գործընթացները իրականացրեք իրավական կոնտեքստում, բայց ոչ ավագանու քարոզարշավի կոնտեքստում։ Եթե դա է խաղի կանոնը, բոլորս հագնենք կամուֆլյաժներ և իրականացնենք հեղափոխության ինչ-որ մի անհասկանալի փուլ։ Միայն մեզ պետք է մեր գործընկերները հստակ ասեն, թե ովքեր են այդ սև ուժերը», – հայտարարեց Զոհրաբյանը։

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: