11/19/2018

Արամ Սարգսյանը վստահեցնում է՝ Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը հակահեղափոխության վտանգ չի պարունակում

Արամ Սարգսյանը վստահեցնում է՝ Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը  հակահեղափոխության վտանգ չի պարունակում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 

 «Հանրապետություն» կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանն անհիմն է համարում այն կասկածները, որ եթե Արտակ Զեյնալյանն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, կարագանա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

«Ռոբերտ Քոչարյանը չդատվելու խնդիր ունի: Եթե դուք կարծում եք, որ Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը կխթանի այդ գործընթացը, ապա սխալվում եք: Ինչից է, որ արդարադատության նախարարի պաշտոնը վստահում եք Արտակ Զեյնալյանին, իսկ քաղաքապետի աթոռը վստահելիս վախենում եք հակահեղափոխության վտանգից»,- «Արմենպրես»,-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում ասաց Արամ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև վերջերս գաղտնալսված և հրապարակված հայտնի ձայնագրությանը՝ նշելով, որ ԱԱԾ-ի առաջին քայլը պետք է լինի երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի անվտանգության ապահովումը:

«ԱԱԾ-ն գլխավոր խնդիրը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարում միլիոնների վերադարձն է, այլ՝ երկրի անվտանգության ապահովումը: Պետք է պարզել՝ ով է արել այդ ձայնագրությունը ու աներկբա պատժել»,- հավելեց նա:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: