09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Աշնանացան հացահատիկի հեկտարի համար առաջարկվում է տրամադրել 60 հազար դրամ

Աշնանացան հացահատիկի հեկտարի համար առաջարկվում է տրամադրել 60 հազար դրամ

ՀՀ կառավարությունն առաջարկում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված ամեն հեկտարի հաշվով անհատույց տրամադրել 60 հազար ՀՀ դրամ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Հաշվարկվել է, թե որքան ավելի հացահատիկ կարտադրվի, որքան ընտանիք կօգտվի այս առավելությունից: Որոշման նախագիծը ներկայացնելիս հաշվի ենք առել մի քանի նպատակ: Այս պահի դրությամբ մեր վարելահողերի մինչև 35%-ը չի մշակվում: Այս առաջարկը կնպաստի չմշակվող հողատարածքների կրճատմանը: Նաև այն ցորենը, որը մենք պակաս ենք մշակում, ստիպված ներկրում ենք»,- ասաց Խաչատրյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 հազար ՀՀ դրամ, անհատույց տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Պետական աջակցություն տրամադրվելու է մինչև 7 հեկտար աշնանացանի համար: Պետական աջակցության օբյեկտ չեն համարվելու տնամերձ հողատարածքները:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: