11/19/2018

Ադրբեջանում սեպտեմբերի 17-22-ը տեղի կունենա լայնածավալ զորավարժություն

Ադրբեջանում սեպտեմբերի 17-22-ը տեղի կունենա լայնածավալ զորավարժություն

Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 17-22-ը կիրականացնի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Զորավարժությանը մասնակցելու են ավելի քան 20 հազար զինծառայող, 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափերի հրթիռային համալիրներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ, 10 միավոր կործանիչ և ռմբակոծիչ, մոտ 20 միավոր ավիացիոն միջոց, որոնք կիրառելի են տարբեր գործողություններում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորավարժության պլանը կազմել է Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը:

Ադրբեջանական բանակը նախորդ լայնածավալ զորավարժությունն իրականացրել է 2018 թ. հուլիսի 2-6-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: