09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Հայտնի գաղտնալսումներից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում. Հայկ Ալումյան

Հայտնի գաղտնալսումներից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում. Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսումներից հետո Ռ. Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե գաղտնալսումները կատարվել են Ռ. Քոչարյանի կամ իր փաստաբանների կողմից, պաշտպան Արամ Օրբելյանն ասաց. «Իրականությանը չի համապատասխանում, անհեթեթությունները մեկնաբանման ենթական չեն»:

Հայկ Ալումյանն անդադարձավ նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Տիգրան Աբգարյանը մահացու վիրավում է ստացել  հատուկջոկատայինի կողմից՝ ասելով. «Նման հայտարարություն անողը առնվազն պետք է կրակողի անունն իմանար։ Դեռ մեղադրանք չի առաջադրվել, չունեն ապացույցներ, որ կարողանան ասել, թե ով է արել, բայց հայտարարություն են անում»։

168.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: