09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Ժան Կլոդ Վան Դամը գալիս է Հայաստան

Ժան Կլոդ Վան Դամը գալիս է Հայաստան

Հոլիվուդյան հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան` մասնակցելու Հայաստանում նկարահանվող Comedy Club փառատոնի նկարահանումներին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները։

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է դեռ մանկուց: Ուստի կրկնակի հաճելի է, որ ես ոչ միայն կդառնամ Ռուսաստանում ամենասիրված կատակերգական շոուներից մեկի հյուրը, այլ նաև կկարողանամ զգալ այդ հիանալի երկրի ոգին»,- Հայաստանի մասին ասել է Վան Դամը:

Comedy Club-ի նկարահանումները Երևանում կիրականացվեն սեպտեմբերի 15-ին և 16-ին` «Տաշիր» ընկերության հովանավորությամբ։

Այդ օրերին Երևանի փողոցներում հնարավոր կլինի հանդիպել նաև այլ աստղերի, ինչպիսիք են Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, DJ Smash-ը, դիզայներ Վահան Խաչատրյանը, ռեստորատոր Գայանե Բրեիովան։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: