Ես հրաժարական կներկայացնեմ հոկտեմբերի 16-ին. Նիկոլ Փաշինյանը` France 24 հեռուստաընկերությանը

Ես հրաժարական կներկայացնեմ հոկտեմբերի 16-ին. Նիկոլ Փաշինյանը` France 24 հեռուստաընկերությանը

«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը՝ այն բանից հետո, երբ ես հոկտեմբերի 16-ին կներկայացնեմ իմ հրաժարականը»: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է  France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին:

Հիշեցնենք, վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետներում վարչապետ չընտրելու պարագայում խորհրդարանը ցրվում է, նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: