Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 11-ը և 12-ը ՀՀ-ում հայտարարված են ոչ աշխատանքային օրեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ:

Վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնը, դեպի կենտրոն տանող մի շարք փողոցներ, ՄՀՀ-ին հարակից մի շարք փողոցներ փակ են լինելու երթևեկության համար:

Խնդրում եմ վաղը և մյուս օրը հնարավորինս զերծ մնալ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց՝ հատկապես Կենտրոնին և ՄՀՀ-ին հարակից փողոցներում:

Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար: Իսկ հոկտեմբերի 11-ի երեկոյան հրավիրում եմ համերգի՝ Հանրապետության հրապարակում:

Խնդրում եմ համերգի վայր գալ ժամը 16.00-ից՝ մետրոյով: Ժամը 19-ին սկսվող համերգից հետո տեղի է ունենալու DJ party՝ ֆրանսիայից ժամանած դիջեյների մասնակցությամբ:

Խնդրում եմ տարածել:

mamul.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: