11/21/2018

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում

«Սասնա Ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում: «Սասնա Ծռեր» կուսակցությունը դիմել է ՊՆ-ին այդ հարցով, ՊՆ-ն դրական պատասխան է տվել այդ դիմումին:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հուղարկավորությունը լինելու է համապատասխան արարողակարգով»,- նշեց Հովհաննիսյանը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: