11/15/2018

Կդիմանա՞ արդյոք դատավոր Արթուր Ստեփանյանը քաջարանյան գայթակղությանը

Կդիմանա՞ արդյոք դատավոր Արթուր Ստեփանյանը քաջարանյան գայթակղությանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում հոկտեմբերի 30-ին մեկնարկել է Քաջարանի կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի՝ ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի հայցի դատաքննությունը:
Ըստ հայցվորի՝ թերթն արատավորել է Նարեկի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես եւ գործարար համբավը, թեեւ պատասխանողի կարծիքով հայցվորն ամեն ոլորտում համբավ ունի, բացի գործարար համբավից:

Ուշագրավ է, որ վիճահարույց հրապարակման մեջ այդ փոխտնօրենի մասին մեկ բառով անգամ հիշատակում չկա: Հայցվոր կողմը դատարան ներկայացավ ի դեմս երկու փաստաբանի, ովքեր դատարան ժամանեցին թանկարժեք ավտոմեքենայով եւ չհիմնավորված (եթե ոչ ծիծաղելի) ամբիցիաներով, ինչն իսկույն արտահայտվեց նախնական դատական նիստում նրանց ներկայացրած միջնորդությամբ:

Հայցվորի ներկայացուցիչները նախ դեմ արտահայտվեցին դատաքննության ամբողջ ընթացքը տեսաձայնագրելու եւ ուղիղ հեռարձակմամբ հանրությանը ներկայացնելու միջնորդությանը, որը ներկայացրեց Սամվել Ալեքսանյանը: Այնուհետեւ հայցվորի ներկայացուցիչները մեկ ժամ շարունակ ինչ-որ բառախաղերով փորձում էին համոզել դատավոր Արթուր Ստեփանյանին, որ դատաքննությունն ընթանա դռնփակ նիստերով:

Արդյունքում՝ առաջին իսկ նիստից լրագրողները դուրս հրավիրվեցին, իսկ փակ դռների հետեւում Քաջարանի «գաստրոլյորների» աշխատաոճը, որ շատ հայտնի է հատկապես կապանցիներին, դրսեւորվեցին իրենց բնորոշ խաղերով:

Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք երեւանցի դատավորը կդիմանա գայթակղությանն ու կառաջնորդվի Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Մտահոգությունն անհիմն չէ, զի հայտնի է, որ Քաջարանը հարուստ է պղնձադոլարներով…

Հ.Գ.HayNews.am-ը մանրադիտակի միջոցով հետեւելու է դատաքննության ընթացքին:
 
Նյութի աղբյուր՝ HayNews.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: