11/15/2018

Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ զոհված չորս զինվորների հիշատակին կմատուցվի հոգեհանգստյան պաշտոն

Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ զոհված չորս զինվորների հիշատակին կմատուցվի հոգեհանգստյան պաշտոն

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին:

Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում վիրավոր զինվորներին:

Հայոց Հայրապետի օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և մխիթարություն են բաշխել զոհված զինվորների հարազատներին: Նրանք այցելելու և գոտեպնդելու են վիրավորված զինվորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մայր Աթոռից հայտնել են, որ առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի հոգեհանգստյան պաշտոն ի հանգիստ հոգվոց զոհված հայրենյաց պաշտպան զինվորների:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: