11/15/2018

2019 թվականի հունվարից ԿԳ նախարարն ամեն ամիս կայցելի մարզային ուսումնական հաստատություններ

2019 թվականի հունվարից ԿԳ նախարարն ամեն ամիս կայցելի մարզային ուսումնական հաստատություններ

Կրթության եւ գիտության նախարարությունը, նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ, 2019 թվականի հունվարից կհայտարարի մարզային միամսյակներ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի:

Կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկանում ենք, որ տվյալ ամսվա ընթացքում ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները կայցելեն մարզեր` շրջայցեր կատարելով մարզի ուսումնական հաստատություններում, որտեղ տեղի կունենան հանդիպումներ մանկավարժների, ղեկավար կազմի եւ աշակերտների հետ: Իսկ արդեն սեպտեմբերից՝ նոր ուսումնական տարվա սկզբից, ամեն ամիս այցելություն կկազմակերպվի 2 մարզում:

Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է տեղերում վերհանել կրթության ոլորտի առկա խնդիրների ամբողջական պատկերը եւ լուծումները գտնել առավել  արդյունավետ ու օպերատիվ: Կրթության գերատեսչությունը վստահեցնում է, որ աշխատանքային նոր մոտեցումն ամենեւին չի նշանակում, որ նշված ամիսներին մյուս մարզերն անտեսվելու են. նախարարությունը շարունակելու է կատարել իր հիմնական գործառույթները` միաժամանակ հայացքն ուղղելով դեպի մարզեր եւ փոքր համայնքներ: Ակնկալվում է, որ նոր աշխատաոճը հնարավորություն կտա բազամթիվ հարցեր քննարկել եւ լուծել տեղերում:

ԿԳ նախարարությունից հավելեցին, որ այցելությունների ժամանակացույցը դեռ որոշված չէ եւ հարցը աշխատանքային քննարկումների փուլում է:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: