11/15/2018

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը. Նազարբաև

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը. Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը, գրում է TACC-ը:

«Մեզ մոտ բախում էր՝ կապված այն հարցի հետ, որ (Յուրի) Խաչատուրովը՝ Հայաստանի ներկայացուցիչը, գլխավոր քարտուղար էր և հետ է կանչվել», - հայտնել է Նազարբաևը՝ հավելելով, որ «ըստ (ՀԱՊԿ) կանոնադրության՝ Հայաստանից հետո Բելառուսն է»:

«ՀԱՊԿ անդամ-պետությունների բոլոր ղեկավարներն ասացին, որ մեզ պետք է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից», - հայտարարել է Ղազախստանի նախագահը՝ ընդգծելով, որ այս հարցը կլուծվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

slaq.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: