11/15/2018

Ցուցակները հստակեցվել են. Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը` ընտրություններին մասնակցության մասին

Ցուցակները հստակեցվել են. Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը` ընտրություններին մասնակցության մասին

 

 

 

 

 

 

 

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ կապված ցուցակները հստակեցված են: Նոյեմբերի 9-ին Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար  Մանե Թանդիլյանը: «Կուսակցությունը քաղաքական հայտարարություն կանի, դուք կտեղեկանաք»,- նշեց նա:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ օրենսդիր կամ գործադիր իշխանությունում աշխատելու մասին հարցի հետ կապված պարզաբանեց, որ այս պահին որոշում այդ հարցով չկա. «Ընտրություններից հետո թիմը կկայացնի որոշում, և պարզ կլինի: Այս պահին որևէ որոշում չկա»,-ընդգծեց նա: 

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: