11/15/2018

Կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը կլուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով. Թանդիլյան

Կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը կլուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով. Թանդիլյան

Հայաստանում կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը պետք է լուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով: Կառավարության մամուլի սրահում նոյեմբերի 9-ին հրավիրած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի թոշակառուների վերջնական բժշկական ապահովագրության միջոցով, քանի որ ինչքան էլ բարձրացնես թոշակը, այդ հնարավորությունը կարող է չընձեռվել, իսկ այդ գումարով հնարավոր կլինի ապահովագրել թոշակառուներին:

Մանե Թանդիլյանը կարևորեց նաև թոշակառուների զբաղվածության խնդիրը. «Հենց սա է հարցը, որ մենք որոշել ենք սկսել մեր տարեց ընկերներին, թոշակառուներին փուլային ներգրավել մեր հասարակության տարբեր միջավայրեր և տարբեր հնարավորություններ ընձեռել»,-ասաց նա:

Պարենային զամբյուղի հետ կապված էլ՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափ կսահմանվի, որը պարենային նվազագույն զամբյուղի ստորին շեմից բարձր է:  «Ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Գումարները միշտ բավարար չեն, և այդ ուղղությամբ հստակ քայլեր և առաջնահերթություններ կան, ինչը կարող է տեղի ունենալ հատկապես տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում»,-եզրափակեց նա:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: