12/19/2018

Նոյեմբերի 30-ին՝ հարցազրույց ԱԺ պատգամավորի թեկնածու Շուշան Պետրոսյանի հետ՝ syuniacyerkir.am կայքի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ

Նոյեմբերի 30-ին՝ հարցազրույց ԱԺ պատգամավորի թեկնածու Շուշան Պետրոսյանի հետ՝ syuniacyerkir.am կայքի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ

Նոյեմբերի 30-ին, ժամը 17:00-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունում կհյուրընկալվի թիվ 12 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Շուշան Պետրոսյանը:

Ճանաչված երգչուհու, հայ երգարվեստի մերօրյա երախտավորի հետ հարցազրույցը կհեռարձակվի syuniacyerkir.am կայքի ֆեյսբուքյան էջով:

Ակնկալվում է ոչ միայն հետաքրքիր ու բովանդակալից զրույց, այլեւ ընտրողների ակտիվ մասնակցություն՝ պատգամավորի թեկնածուին ուղղված հարցերով, որ խմբագրությանը փոխանցվի  077 909 159 հեռախոսահամարով:

Ինչպես հաղորդաշարի նախորդ հարցազրույցները, այս հանդիպումը եւս կունենա մինչեւ մեկ ժամ տեւողություն:

Հարցազրույցը կվարի Սամվել Ալեքսանյանը:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: