12/19/2018

Բանավեճից միակ հիշվող պահը` թե ով ում պորտը ինչպես տեղը դրեց. մենք դրանով 5 տարի չենք ապրելու

Բանավեճից միակ հիշվող պահը` թե ով ում պորտը ինչպես տեղը դրեց. մենք դրանով 5 տարի չենք ապրելու

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ 11 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ բանավեճին և նշեց.  «Բանավեճերը ընտրությունների կամ քվեի համար վերջին ճակատամարտը չեն, բայց դրանք էապես ազդում են ընտրողների տրամադրության վրա։ Ուզենք թե չուզենք՝ ընտրողը ստիպված է կողմնորոշվել այն սնունդի միջև, ինչը առաջարկվեց. դրանք տեղ-տեղ սուր զգացողություններ են, տեղ-տեղ՝ հումորներ, վրիպակներ։ Բայց ինքներդ եք հասկանում՝ եթե բանավեճից միակ հիշվող պահը սրանք են, թե ով ում ինչ ասաց ու ինչպես պորտը տեղը դրեց, մենք դրանով հինգ տարի չենք ապրելու»։

Սաֆարյանը հավելեց՝ Հայաստանը պետք է ապրի 5 տարվա  համար գրված իրատեսական ծրագրերով. «Եթե հաղթանակը ծնվում է ուղեղում, քաղաքականությունն էլ ծրագիր է, քաղաքականությունն անում են գրվածքով։ Եթե քաղաքական ուժերը ասելիք չունեն, այդ ասելիքում շատ են անորոշությունները, ռիսկերը, կամ խնդիրներն ավելի շատ են թվարկված, քան դրանց լուծումները, բնականաբար քաղաքականության մեքենան չի աշխատելու»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այս մթնոլորտն անցնելու է, իսկ ընտրողին ոչինչ չի մնում. «Ընտրողին մնում է ևս երկու օր՝ կողմնորոշվելու, թե ով է այդ «կրուտոյ» տղան, և ում ընտրել, բայց Հայաստանը մնում է առանց ծրագրի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: