12/19/2018

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ «ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԵՐԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ «ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԵՐԸ

Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավհանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին ՀՀ պաշտպանության նախարարության «Ես եմ» եւ «Պատիվ ունեմե ծրագրերը. այն վարում էր Սյունիքի մարզպետի տեղալալ Գոռ Թադեւոսյանը: Ներկա էին Կապանի, Մեղրու եւ Քաջարանի տարածաշրջանների դպրոցների տնօրեններն ուզինղեկները, մարզպետարանի, համայնքապետարանների, մարզայինզինկոմիսարիատի աշխատակիցներ: Հանդիպում-քննարկման նպատակն էր եւս մեկ անգամ ներկաներին տեղեկացնել ծրագրերի առանձնահատկությունների, հնարավորությունների, առավելությունների ուպայմանների մասին, որպեսզի նրանք էլ, իրենց հերթին, դրանք ներկայացնեն պատանիներին ու զորակոչային տարիքի երիտասարդներին՝ ճիշտ կողմնորոշվելու համար, քանի որ փորձը ցույց է տվել, որ շատերը դրանց վերաբերյալ ամբողջական պատկերացում չունեն եւ երբեմն որոշում են մասնակցել արդեն զորակոչվելուց հետո՝ կենտրոնական հավաքակայանում, երբ նոր-նոր լսում են դրանց մասին: 

Ծրագրերը մանրամասնորեն ներկայացրեցին եւ հանդիպմանմասնակիցների հարցերին պատասխանեցին ՀՀ զինկոմիսարիատի նախազորակոչի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահե Աղալարյանը եւՍյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, փոխգնդապետ Սմբատ Դադոյանը: Բանախոսները նաեւ հիշեցրին, որ ծրագրերում ներգրավված երիտասարդներն ու իրենց ընտանիքներն օգտվում են զինծառայողներին տրված բոլոր արտոնություններից եւ սոցիալական երաշխիքներից: 

Այսօր ծրագրերը ներկայացվեցին նաեւ Գորիսում՝ տեղի եւ Սիսիանի դպրոցների տնօրենների ու զինղեկների համար: 

syunik.mtad.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: