12/19/2018

Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը

Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը

15 տարվա համագործակցության ընթացքում Հայաստանի զինված ուժերը եւ Կանզասի ազգային գվարդիան իրականացրել եւ շարունակում են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք հանդիսանում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության կարեւոր բաղադրիչներ:

Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն՝ դեկտեմբերի 6-ին ընդունելով ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:

Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի ազգային գվարդիան շարունակելու է զարգացնել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության եւայլ ավանդական դարձած ուղղություններով, միեւնույն ժամանակ դրական արձագանքելով բոլոր նոր նախաձեռնություններին:

Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերը դեկտեմբերի 7-ին կժամանի Հայաստան եւ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում կմասնակցի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներին:

mediamax.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: