12/19/2018

Հայաստանը Եվրոպայում առաջինն է Աստծո գոյությանը հավատացողների թվով

Հայաստանը Եվրոպայում առաջինն է Աստծո գոյությանը հավատացողների թվով

Ամերիկյան Pew Research վերլուծական կենտրոնը հրապարակել է Եվրոպայի երկրներում անցկացված երկրի բնակչության կրոնական աստիճանի մասին հետազոտությունների տվյալները, գրում է Rusarminfo-ն:

Հարցումների համաձայն՝ հայերի 79%-ը նշել է, որ հավատում է Աստծուն, այդ ցուցիչի շնորհիվ Հայաստանը դարձել է առաջինը Եվրոպայում:

Հարցման տվյալները վկայում են, որ հարցված հայերի 45%-ն ամեն օր աղոթում է, իսկ 53%-ի համար կրոնը մեծ նշանակություն ունի, սակայն միայն 34%-ն է առնվազն ամիսը մեկ անգամ եկեղեցի հաճախում:

Բոլոր չափորոշիչների համաձայն՝ Եվրոպայի ամենակրոնական պետությունը Ռումինիան է, Հայաստանը ընդհանուր ցուցիչով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ եռյակն ամփոփել է Վրաստանը:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: