01/16/2019

Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը․ Արցախի նախկին ՄԻՊ-ը՝ Մ․ Գրիգորյանի պաշտպանի ավտոմեքենայի վնասման մասին

Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը․ Արցախի նախկին ՄԻՊ-ը՝ Մ․ Գրիգորյանի պաշտպանի ավտոմեքենայի վնասման մասին

Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով՝ անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի եւ գույքի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջեւ։ Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը եւ համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»,- մասնավորապես գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։

Մկրտչյանը լուսանկար էր տեղադրել սոցիալական ցանցում՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: