01/16/2019

Լարված իրավիճակ Մ․ Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողների եւ ոստիկանների միջեւ

Լարված իրավիճակ Մ․ Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողների եւ ոստիկանների միջեւ

Մանվել Գրիգորյանին անհապաղ կալանավորելու պահանջով ակցիա իրականացնող էջմիածնեցիները որոշեցին բողոքի ավտոերթ անցկացնել Էջմիածին քաղաքում: Դրանից հետո ցուցարարները փորձեցին փակել Երեւան-Էջմիածին մայրուղին, սակայն ոստիկաններին դեռեւս հաջողվում է կանխել։

Ցուցարարները նստացույց են իրականացնում փողոցում, մյուս քաղաքացիներին եւս կոչ են անում միանալ ակցիային, ոստիկանները փորձում են կանխել։

Ցուցարարներն ու ոստիկանները բարձր տոնով են խոսում իրար հետ։ Ոստիկանությունը ցուցարարներին հորդորում է ակցիա իրականացնել Էջմիածին քաղաքում՝ չխոչընդոտելով մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։

Ակցիայի մասնակիցները ընտրված բոլոր պատգամավորներին հրավիրում են իրենց մոտ, պահանջում են գալ, իրենց հետ պայքարել։  Ցուցարարները գնալով շատանում են։ Նրանք վանկարկում են «ոստիկանը մերն է», «մենք ենք տերը մեր երկրի»։

Ոստիկանները ցուցարարներին խնդրում են բացել ճանապարհը, չխոչընդոտել մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը։ 

Նշենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երեկ մինչեւ ուշ գիշեր փակել էին Երեւան-Էջմիածին մայրուղին։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: