02/16/2019

Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է հիվանդանոցների գերհագեցվածության խնդրի մասին

Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է հիվանդանոցների գերհագեցվածության խնդրի մասին

 

 

 

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքներիպաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆաիրաԶոհրաբյանն ահազանգում է, որ «շտապ օգնությունը» հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով:

Այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 11-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում:

«Վերջին 10 օրում ես անընդհատ ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք դիմում են  «շտապ օգնություն», «շտապ օգնությունը» գալիս է ու կատեգորիկ հրաժարվում թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց: Պատճառաբանությունը հետևյալն է՝ զանգահարեք, եթե տեղ կա, կտեղափոխենք, հիվանդանոցները գերհագեցած են, և չտեղափոխելու պայմանավորվածություն ունենք: Ես փորձեցի այս տեղեկությունը ճշտել, պարզվեց, որ ճիշտ է»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրին տեղյակ է, և հորդորեց քայլեր ձեռնարկել դրա լուծման ուղղությամբ:

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: