02/16/2019

Մարտի 23-ին մտադիր ենք հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ անել Հայաստանում. Փաշինյան

Մարտի 23-ին մտադիր ենք հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ անել Հայաստանում. Փաշինյան

 

 

 

Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ: Այդ մասին համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մի անգամ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետություն էական, լրջագույն փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մեզ կհաջողվի Հայաստանը մաքրել աղբից: Իհարկե, առաջին անգամ չէ, որ նման ծրագիր իրականացվում է:

2-3 տարի առաջ կառավարությունն իրականացրեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները, որոնք այս ծրագրի համատեքստում արել են», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարի իրականացրած քայլարշավի ընթացքում նկատել են «Մաքուր Հայաստանի» բացթողումները, այն, որ աղբը մեկ տեղից տեղափոխվել է մեկ այլ տեղ:

24news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: