02/16/2019

ԱԺ հանձնաժողովն ուսումնասիրելու է ՊՆ-ի կողմից զինծառայողի մահը ուշ հայտնելու պատճառները

ԱԺ հանձնաժողովն ուսումնասիրելու է ՊՆ-ի կողմից զինծառայողի մահը ուշ հայտնելու պատճառները

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է ուսումնասիրել հունվարի 1-ին սպանված պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մահը ՊՆ-ի կողմից ուշ հայտնելու դեպքը: Այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հանձնաժողովը և ես հարցն անպայման առաջնահերթությամբ կուսումնասիրենք, և ընդհանրապես կհասկանանք՝ ինչ մեխանիզմների բացակայությունն էր, որ այսպիսի անորոշություն առաջացավ, որովհետև նախկինում, կարծես, եթե ուշանում էր մեկ-երկու օր, անմիջապես մեր պաշտպանական գերատեսչությունը տեղյակ պահում էր մեր կորուստների մասին»,- ասաց Քոչարյանը:

2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտականդիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենայինվնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար ԷդուարդիԳրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: