02/16/2019

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՐՑԱԽԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԼԱՅՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՐՑԱԽԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԼԱՅՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հույս է հայտնել, որ հայկական զորքերը այս տարի դուրս կբերվեն Ադրբեջանի «գրավյալ տարածքներից։ Այս մասին նա ասել է The Korea Times-ի հետ զրույցի ընթացքում, խոսելով Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ «Հայաստանի ներկա ղեկավարությունը պետք է ցուցաբերի քաղաքական կամք հակամարտությունը կարգավորելու համար՝ հանուն խաղաղության կայացման, կայունության եւ զարգացման։ Մենք հույս ունենք, որ այս տարի որոշակի առաջընթաց կունենանք հայկական զորքերի՝ գրավյալ տարածքներից դուրս բերման եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման առնչությամբ»,- ասել է Մամեդյարովը։ Վերահաստատելով Բաքվի դիրքորոշումը, Մամեդյարովը ասել է, որ Բաքուն պատրաստ է Արցախի հայությանը «տրամադրել լայն ինքնավարություն:

hraparak.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: