02/16/2019

ԵԿՄ-ն պատրաստվում է արտահերթ համագումարի. ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Սասուն Միքայելյանը

ԵԿՄ-ն պատրաստվում է արտահերթ համագումարի. ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Սասուն Միքայելյանը

Այսօր՝ փետրվարի 11-ին, ԵԿՄ վարչությունում տեղի ունեցավ հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաև Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարների, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:

Ինչպես հայտնում են ԵԿՄ-ի մամուլի ծառայությունից, ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, ասաց, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառեց ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը: Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշեցին պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Սասուն Միքայելյանը ևս ներկաներին կոչ արեց համախմբվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Ս. Միքայելյանը շնորհակալություն հայտնեց նման վստահության իրեն արժանացնելու համար:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: