10/14/2019

Ամփոփվեցին մարզային փուլի արդյունքները

Ապրիլի 4-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքների ամփոփման արարողությունը: Ինչպես իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լեւոն Մարգարյանը, մարզային փուլին մասնակցած 500-ից ավելի աշակերտներից 58-ն արժանացավ առաջին, 57-ը` երկրորդ, 54-ը երրորդ կարգի դիպլոմի: Մարզային փուլում աչքի ընկած 103 դպրոցական այս օրերին մասնակցում է առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, եւ ոմանք արդեն հաջողությունների են հասել քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներից: Նաեւ նշվեց, որ ընթացող օլիմպիադայում մաթեմատիկա առարկայից ոչ մի ձեռքբերում չկա, ինչը լուրջ մտահոգության տեղիք պիտի տա: Իսկ մարզային փուլի մրցանակակիրներին դիպլոմներ եւ դրամական պարգեւներ հանձնեց եւ բարեմաղթանքներ հղեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Դպրոցականներին հաջողություններ մաղթեց նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: