12/05/2019

Արտագնա աշխատանքի մեկնածների թիվը որոշ գյուղապետեր թաքցնում են

Այն, որ արտագաղթը երկրում հասել է ահռելի չափերի, բոլորին է հայտնի: Իշխանությունների խոսնակները եթերով եւ մամուլում պարբերաբար փորձում են բոլորիս համոզել, որ իրականում արտագաղթը սպառնալից չափեր չունի, հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներն են, որը սեզոնային բնույթ է կրում: Պարզելու համար, թե ինչպիսին է արտագաղթի պատկերը Սյունիքի գյուղերում, մենք հեռախոսային խոսակցություն ունեցանք մարզի գյուղապետերի հետ, ինչի հիման վրա էլ կազմեցինք ներքոհիշյալ աղյուսակը: Գրանցել ենք գյուղի հաշվառված բնակչության թիվը եւ այն բնակիչների թիվը, ովքեր հաշվառված են տվյալ համայնքում, բայց ապրում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածները: Իհարկե, այս թվերը մոտավոր են, բայցեւայնպես դրանցով առաջնորդվելով` կարելի է որոշակի պատկերացում կազմել արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակի մասին: Նշենք, որ այս թվերի մեջ չկան մարզի քաղաքային համայնքների համապատասխան տվյալները, ինչը ճշտել հնարավոր չէր, սակայն ինչն ամենայն հավանականությամբ ավելի մեծ թիվ կկազմի, քան գյուղական համայնքներից հեռացած մարդկանց թիվը: Խոշոր գյուղական համայնքներում երկրորդ ցուցանիշն ավելի մոտավոր է, համայնքապետերի խոսքով` հնարավոր չէ իմանալ, թե երկարաժամկետ բացակայողներից քանիսն են հանրապետությունից դուրս ապրում, քանիսը` երկրի այլ քաղաքներում: Օրինակ, Սյունիք համայնքում հաշվառված է 1512 բնակիչ, որից 125-ը բացակայում է գյուղից, բայց համայնքապետը դժվարացավ ասել, թե նրանցից քանիսն են հանրապետությունից դուրս ապրում, քանիսը` հանրապետության այլ քաղաքներում: Կային նաեւ ժամանակավորապես ԼՂՀ աշխատանքի մեկնածներ, որոնց թիվը ճշգրիտ հայտնի չէ: Մի շարք համայնքների ղեկավարներ էլ` Հալիձոր (Սամվել Ասրյան), Քարաշեն (Գառնիկ Շահնուբարյան), Տեղ (Սաղաթել Գալստյան), տեղյակ չէին, թե որքան մարդ է գյուղից արտագնա աշխատանքի մեկնել:

 

ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

 

1 Ագարակ 191 3
2 Աղվանի 124 10
3 Աճանան 190 30
4 Անտառաշատ 115 13
5 Առաջաձոր 182 17
6 Արծվանիկ 710 27
7 Գեղանուշ 286 70
8 Գեղի 300 0
9 Դավիթ-բեկ 877 35
10 Եղեգ 157 19
11 Եղվարդ 276 70
12 Լեռնաձոր 966 34
13 Խդրանց  59 12
14 Ծավ 375 21
15 Կաղնուտ 118 3
16 Ձորաստան 68 12
17 Ճակատեն 164 18
18 Ն.Խոտանան 67 4
19 Ն.Հանդ 110 10
20 Նոր Աստղաբերդ 112 9
21 Նորաշենիկ 111 9
22 Շիկահող 271 11
23 Շրվենանց 72 4
24 Չափնի 100 15
25 Սեւաքար 175 6
26 Սյունիք 1512 125
27 Սրաշեն 10 1
28 Վանեք 50 7
29 Վարդավանք 120 5
30 Տանձավեր 235 5
31 Տավրուս 95 0
32 Ուժանիս 87 11
33 Քաջարան 220 12
34 Օխտար 117 17
35 Ակներ 1357 130
36 Արավուս 217 23
37 Բարձրավան 170 10
38 Խնածախ 1028 32
39 Խնձորեսկ 2300 25
40 Խոզնավար 418 4
41 Խոտ  940 80
42 Կոռնիձոր 1300 132
43 Հալիձոր 609 12
44 Հարթաշեն 749 53
45 Հարժիս 960 110
46 Ն.Խնձորեսկ 317 4
47 Շինուհայր 2786 375
48 Շուռնուխ 210 8
49 Որոտան /Գորիս/ 308 8
50 Սվարանց 289 50
51 Վաղատուր 361 21
52 Վերիշեն 2483 250
53 Տաթեւ 980 50
54 Տանձատափ 65 2
55 Տեղ 2845 0
56 Քաշունի 23 0
57 Քարահունջ 1305 28
58 Քարաշեն 570  
59 Ախլաթյան 662 168
60 Աղիտու 360 15
61 Անգեղակոթ 2038 279
62 Աշոտավան 650 15
63 Արեւիս 74 0
64 Բալաք 196 36
65 Բնունիս 215 15
66 Բռնակոթ 2500 40
67 Գետաթաղ 210 25
68 Գորայք 580 8
69 Դարբաս 1186 134
70 Թանահատ 64 4
71 Թասիկ 284 0
72 Իշխանասար 172 40
73 Լծեն 131 6
74 Լոր 420 25
75 Ծղուկ 365 20
76 Հացավան 271 0
77 Մուցք 370 23
78 Նժդեհ 136 36
79 Նորավան 540 70
80 Շաղատ 1205 40
81 Շաքի 1370 70
82 Շենաթաղ 422 20
83 Որոտան /Սիս/ 365 25
84 Սալվարդ 340 35
85 Սառնակունք 491 5
86 Սպանդարյան 484 12
87 Վաղատին 578 83
88 Տոլորս 462 30
89 Տորունիք 173 43
90 Ույծ 508 36
91 Ալվանք 368 57
92 Գուդեմնիս 56 0
93 Լեհվազ 740 10
94 Լիճք 177 6
95 Կարճեւան 273 3
96 Կուրիս 69 1
97 Նռնաձոր 137 13
98 Շվանիձոր 326 11
99 Վահրավար 60 1
100 Վարդանիձոր 325 30
101 Տաշտուն 122 2
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: