12/09/2019

Հրդեհ Կապան քաղաքում

Ապրիլի 15-ին, ժամը 01.43-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «Բաղաբուրջ» թաղամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել` 05.17-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքի «Բաղաբուրջ» թաղամասի թիվ 31 տանը: Այրվել են Լ.Բաղդասարյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկի ննջասենյակը` գույքով (75 քմ), եւ տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ):

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: