12/09/2019

Ջերմաստիճանը նվազեցումը պայմանավորված էր հյուսիս-արեւմուտքից սառը հոսանքի ներթափանցմամբ

Ինչպես կանխատեսել էր Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայությունը` ապրիլի 17-ի գիշերը մարզում ջերմաստիճանը նվազել է եւ եղել են տեղումներ թաց ձյան, իսկ նախալեռնային եւ լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դա պայմանավորված էր հյուսիս-արեւմուտքից սառը հոսանքի ներթափանցմամբ: Գորիսում տեղացած ձյան շերտը կազմել է 8 սմ, Կապանում` 5սմ: Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանի տեղեկացմամբ` զանգվածային ցրտահարություն չկա: Ապրիլի 19-22- ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ 21-22- ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճան C: Տեղումներ ձյան տեսքով դիտվել են նաեւ 1985թ., 2007թ. ապրիլի մեկին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: