12/09/2019

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզից չունենք որեւէ փորձաքննական պրոցես»

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզից չունենք որեւէ փորձաքննական պրոցես»

Սյունիքի մարզում 8,2 միլիոն եվրոյի շրջանակներում խոշորածավալ ծրագիր ենք  սկսել իրականացնել, որը վերաբերում է կենսոլորտային տարածքներ ստեղծելուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` անդրադառնալով 14 հանքի շահագործման հետ կապված Մեղրիում մեկնարկած ստորագրահավաքին:

Նախարարը նշեց, որ դրանք այն տարածքներն են, որտեղ իրենք պետք է կարողանան լուծումներ գտնել եւ հնարավոր դարձնել ապրելը, տարածքին բնորոշ գործունեությամբ զբաղվելը: «Այդ ուղղվածությունները լինելու են բնապահպանական, եւ այդ ծրագիրը կյանքի է կոչվելու, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ծրագրերը, այսինքն` տվյալ կլիմային համապատասխան գործունեություն են ծավալելու»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է բնապահպանների մտավախություններին, թե հանքարդյունաբերությունը կվնասի գյուղատնտեսությանը, ապա նախարարը նշեց, որ իրենց ամենակարեւոր խնդիրն այն է, որ կարողանան նվազագույնի հասցնել կամ իսպառ բացառել այն վնասները, որոնք կլինեն հանքարդյունաբերության արդյունքում: «Մենք ոչ թե խթանում ենք հանքարդյունաբերության գործունեությունը, մեր գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք խթանել տվյալ տարածքին հարիր գործունեությամբ զբաղվելը` գյուղատնտեսություն, մեղվապահություն, էկոլոգիական ապրանքներ, որոնք մեծ պահանջարկ ունեն», – նշեց նախարարը:

Արամ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզից չունեն որեւէ փորձաքննական պրոցես, այդ 14 հանքավայրը եւս փորձաքննական պրոցեսի մեջ չէ,  իսկ մինչ փորձաքննական պրոցեսները կան ուսումնասիրության, լանդշաֆտների եւ այլ խնդիրներ: Նա վստահեցրեց, որ կիրականացվի անաչառ փորձաքննություն` ներգրավելով նաեւ անկախ փորձագետներին:

news.am, 06.05.2013

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: