09/19/2019

Սիսիանի վոլեյբոլիստուհիները` Հայաստանի չեմպիոն

Սիսիանի վոլեյբոլիստուհիները` Հայաստանի չեմպիոն

Ավարտվեց վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որն անցկացվում է գարուն-աշուն մրցակարգով: Այս անգամ եւս Սիսիանի մարզադպրոցի «Սյունիք» կանանց թիմը (մարզիչ` ՀՀ ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող Աղվան Հակոբյան) վերելքով է անցկացրել առաջնությունը` չորրորդ անգամ անընդմեջ դառնալով հաղթող: Թիմի անդամները պարգեւատրվել են ոսկե մեդալներով եւ դիպլոմներով: Իրենց լավագույն կողմերով դրսեւորած խաղացողներն արժանացել են անհատական մրցանակների. Մարիա Հովհաննիսյանը (լավագույն խաղացող), Նարե Հովհաննիսյանը (լավագույն ունիվերսալ խաղացող), Սոնա Սադեղյանը (ամենաերիտասարդ լավագույն խաղացող): Սիսիանի վոլեյբոլիստուհիները բացարձակ առավելությամբ հաղթել են մրցակիցներին, իսկ եզրափակիչ խաղում` Երեւանի «Գարեգին Նժդեհ» թիմին: Այժմ սիսիանցիները նախապատրաստվում են դեկտեմբերին մասնակցելու հանրապետության վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը, իսկ հետո` հանրապետության հերթական առաջնությանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: