10/22/2019

ԻՆՁ ԲԱՑ ԹՈՂԵՔ, ԵՍ ԳՆԱՄ

ԻՆՁ ԲԱՑ ԹՈՂԵՔ, ԵՍ ԳՆԱՄ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ
Սկիզբը` «Սյունյաց երկրի» N29-ում (2 նոյեմբերի 2013թ.

Ելույթ մարզխորհրդի նիստում
25 հոկտեմբերի 2013թ.

Իհարկե, իրանք օրենքի տառը պահելով իրանց գործարքը իրականացնում են: Առաջին ձեւակերպումները, որոնք որ համայնքում արվելա տարբեր տեղեր տարբեր անուններ են գրել: Վաչագանը Վաչիկ է գրել եւ թերությունը հենց համայնքիցա եղել, բայց, իհարկե, հետեւանքը մենք պետք է վերացնենք եւ այսուհետ դուք էդ հարցին պետք է ուշադրություն դարձնեք:

Ձեւակերպումների ժամանակ հիմքը ընդունեք իրա անձրագրային տվյալները:
Մեր բարձրացրած հիմնախնդիրները եւ էն կետերը, որոց մասին մենք խոսեցինք շատ արդիական են եւ որոշ խնդիրները մենք տեսնում ենք, որ իսկապես բացա եւ պետք է ավելի կոնկրետ լուծումներ, որովհետեւ եթե առաջի հարցում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ հիմնական զեկուցողը ներկայացրեց որոշակի թերացումներ, որ լավ չի հավաքվում, որակյալ չի հավաքագրման գործընթացը, դահլիճում կարծես թե քար լռություն էր, որովհետեւ ես հասկացա, որ բոլորդ էլ ընդունում եք, որ լավ չեք հավաքագրում: Բայց միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ կան նաեւ պատճառներ: Եվ մենք պետք է խոսենք իսկապես պատճառների մասին եւ փորձենք պատճառները հետագայում վերացնեք: Սա մեր ընդհանուր աշխատանքի գործընթացի մեջ: Դուք գիտեք խոսքը վերաբերում է նաեւ էն մասին, որ դուք, պարզապես, պարզ մաթեմատիկա եք անում, ընդհանուր եկամուտներն եք հաշվառում հնարավոր եւ հնարավոր ընդհանուր ծախսերը: Առաջացած դիֆիցիտը փակելու համար եւ որպեսզի դուք ձեր բյուջեն կարողանաք կազմել փորձում եք նաեւ տեղական տուրքերի վրա, պայմանական եմ ասում, բարդել ինչ-որ գումարներ: Եվ արդյունքում ստացվումա, որ էդ դիֆիցիտը չի փակվում, պլանը թերակատարվումա եւ արդյունքում մենք գործ ունենք փաստացի իրավիճակի հետ, որ աշխատանքները կարծես թե մենք չենք կարողացել պլանները իրականացնենք: Էդ առումով ես պարոն Ղազարյանին պետք է հորդորեմ, որ հետեւողական լինել, նաեւ որոշակի վերլուծական աշխատանք իրականացնել նախորդ տարիների եւ 14 թվականի եւ ինչու հետագա տարիների բյուջեները կազմելուց կարողանաք նաեւ որոշակի վերլուծություններ անել: Որովհետեւ թիվը երբ որ ես նայում եմ տեղական տուրքի գծով թե ինչ գումար պիտի ենթադրենք Ներքին Հանդը կամ Անտառաշատը այսինքն նդե ինչ-որ մի գովազդային վահանակ պիտի տեղադրի կամ ինչ-որ մի բան: Այսինքն չկա տենց բան: Դա շատ հավանականությունը քիչա, որ էդ հնարավոր տուրքերից այսինքն մուտքեր կլինեն: Ուղղակի գրել եք եկամտային մասը, որպեսզի կշռեք, հավասարակշեք ծախսային մասերը: Որպեսզի նման թերություններ եւ նման բացթողումներ չլինեն մենք պետք է փորձենք ավելի ուշադիր: Եվ պետք է նշենք, որ արդեն ֆինանսական համահարթեցման մասին օրենքով մեր դոտացիաները էսպես ասած որոշված է ըստ համայնքների եւ ըստ օրենքի երկամսյա ժամկետում դուք նաեւ պարտավոր եք համայնքների 14 թվականի բյուջետային գործընթացի վերաբերյալ ինչ-որ աշխատանքներ իրականցնել: Մեր ունեցած տվյալներով դեռեւս շատ հում վիճակումա: Գործը առաջ չի գնում, տեղից չի շարժվում: Շատ կարեւորագույն մի հանգամանք եմ ցանկանում էստեղ նշել, որ եթե նախկինում իներորդ ձեւ, էսպես ասած վիճվարչության տվյալների ինը ձեւով եք ֆինանսական համահարթեցման օրենքավ ելակետային տվյալների համար հիմք ընդունել որոշակի նյութեր, էսպես ասած տվյալներ հիմա արդեն մենք կառավարությունը նախատեսում էր 14 թվականի պետական բյուջեում իրականացնել որոշակի փոփոխություններ: Մասնավորապես` հիմք ընդունել պետռեգիստրում գրանցված տվյալները: Եվ պետք նշենք, որ պետռեգիստրում նշված տվյալները ամբողջ հանրապետությունում այսինքն պետությունը ավելի մեծ բեռ է վերցնում իրա վրա: 3 մլն 160 հազար բնակչի հաշվով պետք է հաշվարկ կատարվեր: Բայց ստացվեց մի էնպիսի իրավիճակ, որ կարծես մեր գյուղական համայնքները պետք է ավելի քիչ դոտացիա ստանային քան քաղաքային համայնքները: Եվ բնականաբար խնդիր առաջացավ եւ մենք դիմեցինք կառավարությանը մեր հարգելի եւ իրանք նաեւ ընդառաջելով մեզ պայմանական փորձեցին էս տար 14 թվականի պետական բյուջեի հաշվարկման հիմքում եւ որպես ելակետային տվյալներ ֆինանսական համահարթեցման ընդունել վիճվարչության տվյալները, այսինքն` մարդահամարի տվյալները: Իհարկե դրա արդյունքում նաեւ էստեղ կառուցվածքային փոփոխություն է տեղի ունենում, որտեղ որ համայնքները քաղաքային համայնքները որոշակի նվազեցումներ են ունենում դոտացիայի:

Հատկապես խոսքը գնումա Ագարակ քաղաքի մասին, Սիսիան քաղաքի մասին, Կապանում էլ որոշակի շատ քիչ, բայց որոշակի գոյություն ունի այդ խնդիրը: Բայց մենք ունենք մի ժամանակաշրջան մինչեւ եկող տարվա հուլիս ամիսը, որպեսզի մեր խնդիրները կարողանանք կարգավորել, որովհետեւ հաշվարկման համար հիմք ծառայելու է պետռեգիստրում գրանցված տվյալները: Այսինքն առաջնորդվելու ենք պետական ռեգիստրի ուղեցույցով էսպես ասած: Եվ պետք է մենք հորդորենք, որ մեր համայնքները` հատկապես գյուղական համայնքները: Որովհետեւ երբ որ մենք փորձում ենք բացատրությունը քթնել մենք տեսնում ենք որ էստեղ իսկապես մենք թերացել ենք: Կոնկրետ Բռնակոթ գյուղում ասում են, որ 20-25 մարդ, 30 մարդ պայմանական գրանցված են Երեւանում, բայց 60 տարի յա ապրում են Բռնակոթում: Հետեւաբար, ապեր ջան, պետք է նենց անես էդ մարդկանց համոզես որ իրանք գան գրանցվեն քո մոտ: Այլապես միջ եւ ավելին ասեմ` միջին հաշվով ֆինանսական համահարթեցման մասին օրենքով միջին հաշվով մի բնակչի համարյա մոտավորապես 16 հազար դրամ, հա՞, պարոն Մարդյան, մոտավորապես, հստակ չէ: Այսինքն դուք եթե ունենում ես 30-40 մարդ, 50 մարդ դրսում սա արդեն փոքր համայնքների համար բավականին մեծ գումարներա: Սա պայմանական խնդրել ենք, քանի որ, նորից եմ ասում, պետռեգիստրի տվյալների հիման վրա մենք ունենում էինք աճ: Եվ ընդհանուր առմամբ մենք ունենում ենք աճ:

Տարեցտարի մենք աճ ենք ապահովում: Պետությունը ավելի քան մեզ 150 մլն մարզում դոտացիայի մասով աճա նախատեսում: Բայց քանի որ մենք համամասնությունը խախտվումա, այսինքն` գյուղական համայնքները պետք է ավելի նվազ գնան, քան քաղաքային համայնքներ, մենք փորձեցինք նաեւ պահպանել, իրական արդյունքներ նկարագրել, որովհետեւ 15 թվականի պետական բյուջեի գործառույթները արդեն մենք հիմք ենք ընդունելու պետական ռեգիստրի տվյալները: Ստեղ բնականաբար մեր մարզպետարանի համապատասխան աշխատակիցները, ստորաբաժանման ղեկավարներ եւ զուգահեռ խորհուրդ կտամ, ճիշտ կլինի որ աշխատենք: Մենք ունենք ժամանակ, շատ քիչա, իհարկե, բայց ունենք ժամանակ, որպեսզի կարողանանք մենք մեր թվերը ճշտենք:

Իհարկե ստե դժվարություններ լինելու են քաղաքային համայնքներում: Հատկապես մեծ քաղաքային համայնքներում, բայց պարբերաբար կան մեխանիզմներ, կարծում եմ համատիրությունների միջոցով լավ հնարավորություն կլինի, կփորձենք առաջիկայում էդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանել: Սա պարտադիրա: Կառավարությունը մեզ ընդառաջելա եւ մենք հիմք ենք ընդունում ելակետային տվյալ որպես ազգային վիճակագրության ծառայության տվյալները, բայց նորից եմ ասում 15 թվականի բյուջեն պլանավորելիս մենք արդեն ունենալու ենք պետռեգիստրի տվյալները: Էնպես որ սա զուգահեռ պետք է մենք փորձենք աշխատել: Մենք ունենք ավելի քան 13 հազար չգրանցված գույք, որոնք ուղղակիորեն նաեւ առնչվում են ձեր եկամուտների հավաքագրման ողջ գործընթացի վրա: Պայմանական ասեմ` կան հողատարածքներ, որոնք որ առաջին իրավունքի առաջման գրանցման պետական գրանցման ժամանակ որեւէ մեկը չի գրանցել եւ տարիներ շարունակ չի գրանցվել, բայց էս հողը կամ հողերի մի մասը կամ գույքի մի մասը շահագործվումա եւ քանի որ որեւէ մեկի բազայում չկա, գոյություն չունի, հետեւաբար նաեւ ինքը հարկային հաշվարկման համար հիմք չի կարող ծառայել: Սա առաջին հերթին հենց ձեր շահերիցա բխում, ձեր եկամուտների հավաքագրման ողջ գործընթացում կարողանաք ճիշտ կազմակերպել էդ ամբողջ պրոցեսները: Եվ էն բոլոր խոչընդոտները, եւ էն բոլոր խնդիրները, որ դուք տեսնում եք, որ կարող են առաջանալ, մարզպետարանը պատրաստա շատ օպերատիվ դրանք արձագանքելու եւ օժանդակելու: Վերջը ունենք համապատասխան ծառայություններ, իրանք պետք է փորձեն ամեն ինչ անել, որպեսզի էս գործընթացը նաեւ կարողանանք անցնել: 13 հազար անուն կարծում եմ բավականին շատա եւ պետք է փորձենք էս խնդիրը բերել կարգավորման դաշտ: Որովհետեւ նորից եմ ասում առաջանումա հարկային լրացուցիչ հարկային եկամուտներ դրա արդյունքում դուք կարող եք ձեր հիմնախնդիրներին որոշակի լուծումներ առաջարկել: Պարոն Ծատրյան, մենք խոսեցինք առողջապահության համակարգի մասին: Իհարկե, մենք առողջապահության բնագավառում մեծ էական գործառույթներ ենք իրականացրել: Մենք ավելի քան բոլոր համայնքներում կարծես թե առողջապահական հիմնարկների, հաստատությունների խնդիրը լուծել ենք: Հիմնական ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Վերջերս որ Մեղրի, Ագարակի տարածաշրջանում են բավականին նորմալ 47 մահճակալով չԷ՞, պարոն Զաքարյան: 47 մահճակալանոց մի հատ ժամանակակից լավ տիպային հիմվանդանոց պետք է ունենանք: Նույնը նաեւ էսօր Կապանում է արվում: Իհարկե որոշակի մտահոգություններ բաներ մենք դրա շուրջ ունենք, կանդրադառնանք: Մի խոսքով քաղաքային բնակավայրերից միայն Սիսիանի տարածաշրջանումա, որը որ մենք արդեն եւ պաշտպանության նախարարության, եւ պաշտպանության նախարարի եւ առողջապահության նախարարի հետ ունեցել ենք զրույց, որի արդյունքում առաջարկում ենք նաեւ մի նոր լուծում:

Նախադեպ կլինի ինձ թվումա: Կարծում եմ մեր խնդիրը նաեւ մոտ ապագայում կունենանք Սիսիանում լավ կենտրոններ: Նու, սրանց մասով կարծես թե պրոցեսները գնում են, ընթանում են: Բայց այ ամբուլատորիաների մասով իհարկե որոշակի մտահոգություններ հնչեցին: Բնականաբար մենք դրանց իհարկե հատիկ-հատիկ անդրադառնալու ենք: Բայց ցավոտ խնդիրա: Ունենք նաեւ պահպանման ծախսի խնդիրներ, որտեղ տեղեր կա, որտեղ որ որոշակի վնասներ կա: Իհարկե, սա հաշվարկման մեխանիզմները չգիտեմ ինչպեսա ժամանակին իրականացվել, որի արդյունքում մենք ունենք նման իրավիճակ, բայց ունենք փաստ: Խոսքս մասնավորապես պայմանական մեկի մասին ասեմ` Տաթեւի առողջապահական հիմնարկի մասինա, որը ժամանակին եղելա մի միավոր, հետո կիսվելա: Չգիտեմ եւ այլն, եւ այլն: Նման խնդիրների մասին էլ կուզենայի, որ դուք խոսեիք, պարոն Ծատրյան: Որովհետեւ էսօր ամբուլատորիաները, նույն էդ ծառայությունները, որ մենք համայնքներում շունչ ունենք իհարկե բավականին լավ վիճակում են: Տեղեր կա, որ ունենք մարդիկ, որ վերջը էսօր օգնում են, էդ կառույցները զարգացնում են: Որոշակի ծախսեր զուգահեռ նաեւ վերջում օգնում են, փակում են: Բայց սա պետք է լուծումը համակարգային լինի: Այսինքն պետությունը միջոցներա հատկացնում եւ էդ եղած միջոցների շրջանակներում մենք պետք է կարողանանք գրագետ եւ ճիշտ ձեւով եւ աշխարահագրությունը, նաեւ էդ հիմնարկների, եւ ընդհանուր գործունեությունները, գործողությունները հստակեցնել: Եթե մենք Շինուհայրի եւ Տաթեւի միավորման ժամանակ ունեցել ենք նորմալ գործունեություն, առանց որեւէ ֆինասական պարտավորության եւ բեռի բաժանել ենք, չեմ հասկանում ինչու, եւ ստացել ենք երկու տեղն էլ պրոբլեմ: Կարծում եմ պիտի պրոբլեմը լուծեք, ոչ թե պրոբլեմ ստեղենք: Գիտենք, որ առողջապահական հիմնարկներում նվազագույն աշխատավարձի բարձրացումա տեղի ունեցել:

Որոշակի նաեւ լարվածություն կարծես թե մեր մոտ Սյունիքի մարզում էապես չի բարձրացել, բայց նաեւ մեր առողջապահության նախարարը, որի տնտեսված միջոցները մոտ ապագայում նաեւ ուսումնասիրում են: Մեկ էլ մեր առաջարկությունները կներկայացնենք իրանց: Կոնկրետ աշխատավարձի մասով ինչքանա պարտքը կփորձենք իրանցից նաեւ էդ օգնությունը ստանալ: Պետք է նշեմ, որ արդեն իմ աշխատանքային գործունեության 100-րդ օրը լրացելա էս մի քանի օրը: Իհարկե, շատ հագեցածա եղել էս երեք ամիսները: Շատ բաներ էլ չենք հասցրել անել: Փորձում ենք շատ ավել անել: Հիմա առաջիկայում համայնքների այցելությունները օրակարգայինա եւ փորձելու ենք լինել համայնքներում, որովհետեւ մեր հիմնախնդիրների իրական պատկերը մենք ունենում ենք նաեւ համայնքներում:

Փոքր` 300 հոգուց պակաս բնակիչ ունեցող համայնքներում, հատկապես իրանացա վերաբերում: Ֆինանսական համահարթեցման մասին օրենքը որոշակի գումարա հատկացնում եւ դրա շրջանակներում դուք պահպանման ծախսեր չեք կարողանում անել: Իհարկե, հասկանալիա` քիչա, չի հերիքում: Ստիպված ասենք նաեւ մանկապարտեզի վրա բեռա ավելանում, փորձում եք դրանով փակել: Բայց պետությունը մի հատ ծրագիր իրականացրեց միջազգային կազմակերպությունների հետ` նախակրթարաններ ստեղծեց որոշակի համայնքներում: Եվ կային համայնքներ, մեծ համայնքներ, որտե երկու նախակրթարանա եղել, երրորդն է պետության հաշվին: Այսինքն նպատակը ո՞րն էր, որ սուբսիդավորել պետությունը եւ դրա արդյունքում կարողանայինք ասենք համայնքի վրայից բեռը վերցնել: Դե տարել եք դրել ենք այնպիսի համայնքներում, որտե որ երկու-երեք մանկապարտեզա եղել, երկու մանկապարտեզ: Բնականաբար դրա անհրաժեշտությունն էլ չի առաջացել: Հետեւաբար էդ ծրագիրը համարել են ոչ արդյունավետ ծրագիր: Հիմա մեր խնդիրը ապագայում նաեւ տեսնել, որտե մենք ունենք մեծ, փոքր համայնքներ եւ գերակշիռ մասը մեր հանրապետության փոքր համայնքների գեռկշիռ մասը մեր Սյունիքի մարզումա, մեր մարզումա, մեր տարածաշրջանումա: Հիմա էդ ծրագրի մասով մենք պիտի փորձենք ընդհանուր մոնիտորինգ անել, հասկանալ ինչպիսի հնարավորություններ կա, ինչ բեռա էսօր նստած: Իհարկե, նախակրթարանը ամենակարեւորագույն օղակներից, բջիջներից մեկնա, որ պիտի ունենանք: Եվ ես հենց նենց պատահական չեմ ասում: եթե մենք պետք է խնդիր լուծենք, պիտի փորձենք խնդիր լուծենք, ոչ թե քայլ անելու խնդիր ավելացնենք: Խոսքը սրա մասինա: Ես առաջիկայում էդ ծրագրի մասին նորից կանդրադառնանք, կխոսանք: Մենք հիմա բանակցություններ ենք վարում, որ կարողանանք լրացուցիչ էլի էդ ծրագրերը բերել մեր մարզ: Այսինքն ֆինանսավորումը երեխայի ստանալ պետությունից, ոչ թե համայնքից: Դրա արդյունքում նաեւ մեր համայնքի բեռը: Բայց իհարկե սա աշխատանքա: Էս պահի դրությամբ չեմ կարող ասել ինչքանով կստացվի, բայց համենայն դեպս դա խնդիրա: Կարծում եմ մեր հարցերը սպառել ենք: Շնորհակալություն բոլորիդ:

Շարունակելի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: