08/20/2019

Նախաձեռնություն` ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի

Նախաձեռնություն` ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի

Սյունիքի մարզում ստեղծվել է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» կապանյան խումբ: Նախաձեռնության անդամները պայքարում են 2014թ. հունվարի մեկից ուժի մեջ մտնող կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Համաձայն այդ համակարգի՝ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված անձինք իրենց աշխատավարձի շուրջ 5-10 տոկոսը պետք է պարտադիր կարգով փոխանցեն կուտակային ֆոնդերին, պետությունն էլ իր հերթին հինգ տոկոս կհավելի տվյալ աշխատողի կուտակային հաշվին, որից էլ, տարիներ անց, կտրամադրվի ապահովագրական կենսաթոշակ:

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.00 մեկնարկեց բողոքի երթ, որին ակտիվ մասնակցեցին թե՛ քաղաքացիներ, թե՛ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն իր ելույթում նշեց. «Այս խնդրի վերաբերյալ պետք է մոբիլիզացվեն բոլոր քաղաքացիական եւ քաղաքական ուժերը, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել»:

ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: