12/06/2019

Կրթության կառավարում

Կրթության կառավարում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշման հավելվածում կատարել հետեւյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

  • ա. «Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ» բառերը փոխարինել «Վ. Հակոբյան - ՀՀ Սյունիքի մարզպետ» բառերով,
  • բ. «Ա. Դոլունց - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մարդյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ» բառերով,

գ. «Ս. Խաչատրյան - «Որոտան ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Կարապետյան - «Գորիս-Գամմա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

  • ա. «Մ.Մելիք-Բախշյան - Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ՈՒԳՄԳՀ-ի վարչության պետ-պրոռեկտոր» բառերը փոխարինել «Ա. Շեգունց - Գորիսի N 4 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
  • բ. «Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործակալության պետ» բառերը փոխարինել «Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Տ. Խաչատրյան - Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Բաբախանյան - Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերով:

Տիգրան Սարգսյան
26 դեկտեմբեր 2013, 1222 - Ա

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: