12/06/2019

Օրինակելի զինվորը

Օրինակելի զինվորը

Կապանի N1 հիմնական դպրոցն ավարտելուց հետո Տիգրան Գեւորգյանն ընտրեց տնտեսագետի մասնագիտությունը` ընդունվելով Երեւանի պետհամալսարան: Երկրորդ կուրսի ավարտական քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո զորակոչվեց ազգային բանակ: Մեկնեց կատարելու սահմանադրական պարտքը: Մեկուկես տարուց ավելի է, ինչ նա հայրենիքի պաշտպանի համազգեստ է կրում եւ ինչպես երեւում է, բարեխղճորեն է կատարում հրամանատարի հրամաններն ու կարգադրությունները: Այդ մասին տեղեկանում ենք ծնողներին` Գեորգի Գեւորգյանին եւ Էլա Օրբելյանին` զորամասի հրամանատարի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի ստորագրություններով շնորհակալական նամակից: Դրանում հայտնվում է, որ շարքային Տիգրան Գեւորգյանը կարճ ժամանակամիջոցում տիրապետել է զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ, կարգապահ մարտիկ: Զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար: Դրանից զատ հրամանատարներին օգնում է ստորաբաժանումում կանոնադրական կարգուկանոն հաստատելուն: Նաեւ ակտիվ մասնակցություն է ունենում դիվիզիոնի հասարակական կյանքում: Նամակը եզրափակվում է բարեմաղթանքով, որը զորամասի ղեկավարությունն ուղղել է զինվորի ծնողներին` իրենց որդուն հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար:

Վ. ԼԵՎՈՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: