12/06/2019

Մարզի դատախազը. այցեքարտ

Մարզի դատախազը. այցեքարտ

Արմեն Աֆանդյան, ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երեւան քաղաքում: 1992թ. ավարտել է Երեւան քաղաքի թիվ 109 միջնակարգ ռուսական դպրոցը: 1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1997-1998թթ. պարտադիր զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում:

2000թ. հունիսի 30-ին աշխատանքի է անցել ՀՀ ոստիկանության համակարգում` սկզբում` Էրեբունու քննչական բաժնում` քննիչ, այնուհետեւ` մինչեւ 2007թ. մարտի 23-ը Կենտրոնի քննչական բաժնում` ավագ քննիչ: 2007թ. մարտի 25-ին աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` նախ` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում` քննիչ, ապա`  դատախազության դատախազ, դատախազության ավագ դատախազ: 2008թ. սեպտեմբերի 19-ից մինչեւ 2012թ. հոկտեմբերի 30-ը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալն էր: 2012թ. հոկտեմբերի 30-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ: 2013թ. նոյեմբերի 4-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության ավագ դատախազ: 2013թ. նոյեմբերի 27-ից Սյունիքի մարզի դատախազն է: 1999-2001թթ. դասավանդել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում:

Զբաղվել է ձյուդո ըմբշամարտով եւ դարձել ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի եւ ՀՀ առաջնության հաղթող:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: