10/23/2019

Մաքսիմ Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի անունը լսելուն պես անմիջապես անջատում է հեռախոսը

Մաքսիմ Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի անունը լսելուն պես անմիջապես անջատում է հեռախոսը

Մաքսիմ Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի անունը լսելուն պես անմիջապես անջատում է հեռախոսը
Տեւական ժամանակ է` հնարավոր չէ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանում դրսեւորած ակտիվության մասին մեկնաբանություն ստանալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանից: Մի քանի անգամ NEWS.am-ի թղթակիցը զանգահարել է նրան` փորձելով ճշտել, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանը նախատել է իրեն` աշխատավարձի 5 տոկոսը կուտակային հիմնադրամներին փոխանցելու բեռն իր վրա վերցնելու համար, առհասարակ` ի՞նչ կարծիքի է երկրորդ նախագահի ակտիվության, հնչեցրած քննադատությունների մասին, սակայն Ռոբերտ Քոչարյանի անունը լսելուն պես նա անմիջապես անջատում է հեռախոսը եւ այլեւս չի պատասխանում մեր զանգերին:

Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը, անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի եւ դրա դեմ բողոքների թեմային, գրել է, թե աշխատավարձի 5 տոկոսը կուտակային հիմնադրամներին փոխանցելու բեռն իրենց վրա վերցրած գործարարների շարքերում է նաեւ պղնձամոլիբդենային բիզնեսի առաջատար Մաքսիմ Հակոբյանը` Պղնձամոլիբդենայինի Մաքսիմը։

«ՉԻ» տեղեկություններով` Մաքսիմ Հակոբյանի այս նախաձեռնությունը զայրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նրանից հաշիվ է պահանջել, թե այդ ի՞նչ միջոցների հաշվին է նա մտնում այդպիսի ծանր բեռի տակ։ Հայտնի է, որ պղնձամոլիբդենային բիզնեսում լուրջ ներգրավվածություն ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Մաքսիմ Հակոբյանը համարվում է նրա բարձր հովանավորությունը վայելող գործարար»։

25 հունվարի 2014թ., news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: