12/13/2019

Ստեղծվել է ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպություն

ՀՀ կառավարության որոշմամբ ««Շիկահող» պետական արգելոց», եւ «Արեւիկ» ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների միաձուլման ձեւով վերակազմակերպմամբ ստեղծվել են ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, ինչպես նաեւ «Խուստուփ» պետական արգելավայրը, հաստատվել վերջինիս կանոնադրությունը: Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 6-ից: ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը ներառում է ««Արեւիկ» ազգային պարկը», ««Շիկահող» պետական արգելոցը», «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» եւ «Սեւ լիճ» պետական արգելավայրերը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մարտի 3-ի հրամանով ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սմբատ Համբարձումյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: